Աննկատ կածանը,
ձայնդ ականջներիս մեջ, ձայնը,
Բայցերն ու սակայնը, այնքա՜նը, ինչպեսն ու ինչուն,
Անկյունում ծվարած կամ նկարված թռչուն, որ թևում է թաքուն,
Բայց անշարժ է, այդ ես եմ, Նույն բուն՝ անքուն ու ոչ էլ արթուն, ու քաղաքն անգույն,
Ձայն ու ձյուն, ցերեկվա մեռած լապտեր ու սյուն,
Երեկվա տաք լույսը այսօր ինչպես թույն
Աչքերիս մեջ, ինչպես լավա, հրաբուխ… հեռու երդիկներ ու ծուխ,
Հեռու ե՞մ… չէ մոտ եմ… այդ եմ ես որ մոտ է, իսկ սա ուրիշ է, ես չեմ չէ՛,
Ես այդտեղ եմ, քեզ մոտ, իմ սրտամոտ,
Դա է ինձ հարազատ, այս արձանն ու բուն են խորթ,
Այս արձանի մոտ ես չէ, ագռավ է սազում,
Հիմա ինչ որ տեղ իր տեղից դժգոհ իմ տեղում ագռավ է հազում,
Այս կածանն ու սյունն են խորթ,
Դու որտե՞ղ ես քեզ գտել,
Դու որտե՞ղ ես նկարված,
Դու ի՞նչ կտավ ես մտել,
Որ անշարժ ես, թևատարած,
Աղմկո՛տս, այդ էլ օտար է քեզ,
Ոչ այլ ինչ, քան կրկես,
Սիրո ապացույցը սիրո ավելցուկն է,
Այն ցավն ու անձուկն է,
Որ քերծում է, որ չմոռացվի,
Մենքի մեջ սահմանի ինձ ու քեզ,
Վնասազերծում է ինքն իրեն, որ չհեռացվի,
Թարախագնդի պես…
Այն վախը, որ քաշում է ձեռքը, ամուր սեղմած ափում այն քորը որ գրկել է տենչում,
բայց վախենում է որ կթողնի նորից, ապա կուչ գալիս քորից, սեղմվում, մեխվում, փակվում, դեպի ներս շրջվում,
Ասում են՝ ապուրից վառվողը հացին էլ է փչում,
Միթե այդ վախը չէ, որ գրկել է տենչում,
Բայց ամփոփում է ողջը վերջում,
Թե բարով մնաս,
Բարով մնա՞մ,
Այդպես տարով մնամ,
Զոռո՞վ բարով մնամ,
Այս ես չեմ,
Այդ եմ ես,
Որ քեզ հետ կմնա,
էս որ ես չեմ, ոնց վերցնեմ, ու՞ր գնամ,
Որ չտնքամ, ես այստեղ չկամ,
Կածանն է արձանը ու բուն ագռավի տեղ,
Եսանման մի բան՝ երեկվա մուրացկան բարի պառավի տեղ: