ՍԱՐՍՈՒՌ 08.05. 2016թ. 03:45-04:20











Ճըռռռռռ... Հենվեց պատին՝ կլպված ու արունոտ եղունգները քսելով դեմքին՝ աչքն ընկավ մազափունջը եղունգների մեջ, իր մազերի գույնը չկար, իսկ սենյակում ՝ ոչ ոք ուրիշ :
Փնտրեց՝ մռայլ աչքերը շարժելով պատին դանդաղ սահող սև-մութ ծառի ուրվանկարի հետագծով...
Լացի ձայն դղրդոցի պես քսվեց ականջին... փոքրիկը կապտասպիտակավուն ձեռքերով կախվում էր թևերից նրա՝ <<Արի՛ խաղանք, մա՛մ, խնդրում եմ, բռնի՛ր ինձ>>, վազում էր նրա չորսբոլորը, փախչում ու հետ գալիս, իսկ երբ շրջվեց, տեսիլքը զրնգուն ծիծաղով ցնդեց կիսախավարում:
Ու էլի հետզհետե  արձագանքվող ձայները... նույն ոչինչ չասող աղաղակները...ա՜խ, որքան էր հոգնել...
Սենյակում ամեն կախված իր՝ վարագույր, սփռոց, սրբիչ պարազապես հարմար կախաղան էին թվում, իսկ փոքր տեսիլքը դեռ հայտնվում ու քաշում էր նրա թևերից <<ու՞ր ես գնում, մա՛մ, այդ ու՞ր ...>> ....
ու՞ր եմ գնում,- քմծիծաղեց այնպես, ինչպես կյանքն իր հանդեպ է ծիծաղում,- ես չեմ գնում, փոքրի՛կս, ես գալիս եմ,,,
-Ես այստեղ եմ, մի՛ թող ինձ, նորից մենա՞կ մնամ… Հետ արի......ապա լուծվեց ձայնը դռան սարսռազդու թակոցում:
Հանկարծակի հետ պտտվեց, ընկավ գետնին, սեղմեց բռունցքները, լսվեց բարձր բղավոց,- մի՛ գա, մենակ թո՛ղ ինձ, ով էլ, որ լինես, թողե՛ե՜ք,,,թողԵ՜Ե՛ք.: Խավարի մեջ նրան էին քսմսվում անցյալի դառնաղի հուշերը ու կրկին ցրվում դռան թակոցից:
Ապա հետ-հետ խմելով արցունքերը կարծես կանգնեց երկու ոտքի վրա, բայց կիսով չափ դեռ մեխված էր գետնին....մոտեցավ դռանը ու հետ ծալված ու կլպված եղունգները սահեցրեց բռնակին, որ վաղուց տաքություն չէր կպել ու երևի չդիպչեր էլ:
Բացվող դռան ճռոցի դանդաղ տեմպով մի ստվեր սահեց շեմքին. մարդ չկար… Ոչինչ չկար… Դափ-դատարկ աստիճաներ վերուվարը բաժանող կամ կապող. Ի՞նչ տարբերություն…
Ապա նորից նայեց ոտքերի տակ չնայելու պես՝ արյան լճակում անտեր մակույկի պես դիտապաստ փռված դիակին :
Մեղմ ժպտաց իրեն նայող դիակին, թոթվեց ուսերը, ուղղեց մազերը և սկսեց սեթևեթել ցնորախառը, ծիծաղել, իրեն գցեց հայելու առջև ու սկսեց խելագար շպարվել, շպարվել այնպես, ինչպես առաջին անգամ՝ աղջնակին հատուկ հրճվանքով չհիմնավորված ու գրավիչ: Նայեց հայելու մեջ ու դեպի իրեն էր գալիս դիակը՝՝ թեք-թեք նայելով ու լկտիաբար բերանում պտտեցնելով լուցկու չվառված հատիկը:
Եվ որքան նա մոտենում, այնքան ինքը ավելի բարձր էր ծիծաղում, ինչքան բարձր էր ծիծաղում այնքան ավելի բարձր էր լսվում լացի ձայնը փոքրիկի... Գլուխը սեղմում էր ձեռքերի մեջ , շրջվում դեպի դիակը , որ կիսակախված ականջի կաթկթացող մսակտորներից պոկում ու քսում էր պատերին՝ ոլորաքայլերով ավելի ու ավելի մոտենալով... ծիծաղը լռեց.... փակեց աչքերը... լռություն...
Ողջ մարմինը քոր էր գալիս, անասելի քոր էր դա, սկսեց քորել, անընդհատ քորում էր, քորում երակները, արյունը,...կծկվեց տեղում, անշարժացավ, երբ մի ձեռք քսվեց ձեռքին ու սեղմելով ձեռքից խլեց խարտոցը, ապա թարթիչները մի փոքր բարձրացնելով սեղմված բիբերը ուղղեց հայելին պահող պատին խզխսոցով դանդաղ ձեռագրվող տառերին  <<ես եկել եմ, որ ինձանից հետո էլ ոչինչ չթողնեմ>>
<<Աշխարհը լավն էր իմ աչերում , մինչ այս, և ինձ սպանելով էլ լավը չի լինի,, ես լավը տանում եմ ինձ հետ, այն հավերժ կողպվում է իմ մեջ>>... պատերի երկայնքով ծուռումոռ մեծ ու փոքր տառերով սկսեց խզբզել նման մտքեր, որ կարծես իրենից հետո հազարներ էին կարդալու ու սարսափեն:
Ու նորից ձայներ, անընդհատ ձայներ ու թակոց, կողկին էլ դեռ փոքրիկը լացում էր, գոռում, պտտվում, որ գրկի, տեսնում էր զուտ արնաշաղախ փաթաթան, ներսում՝՝ բաբախող մի սիրտ: Դռան թակոցն էլ ավելի էր ուժեղանում ու նա, վախենալով իր գաղտնիքը բացել, իր արյունով է սկսում ծածկել պատերին դաջածը,,, Ապա հոգնած ու ուժասպառ պատին քսվելով՝ նստեց հատակին, ձեռքն առավ մանկիկի բաբախող սիրտն ու սկսեց օրորվել...<<քնիր սիրունիկս, քնիր դու հիմա, մայրիկը հանգիստ է, մայրիկը կգա>>
Ապա խելագար՝ մազերը փետրտելով՝ վազել սկսեց ովալաձև սեղանի չորսկողմով, իսկ դիակը դանդաղ ծանրաքայլ հետևում էր նրան... արդեն սովորել էր ներկայությանը դիակի... գոնե այդպես մենակ չէր զգում, գոնե այդպես մի դիակ կար ,որ դիակի նման էր ու չէր խոստանում ուրիշ բան լիներ, դիակ էր ու դիակ էլ կմնար, չէր խոստանում փոխվել , չէր խոստանում լինել այն անցած դիակների նման , որ մի բան պոկեցին ու տարան, իսկ ինքը հավատացած էր, թե կյանք կար նրանց մեջ, այն, ինչ մոլախոտի մեջ կյանքի նշույլ չկա:
Մի դիակ էլ ինքն էր`հալված ու սպանված: Նա ուներ ամեն բան, իրոք, ամեն բան, իսկ հիմա,, հիմա ոչինչ չի մնացել, ինչ էլ ունի անշունչ է, մեռած: Հոգնել էր, անասելի հոգնել էր անվերջ գահավիժող կյանքից, մարդկանցից, մենակ էր… կորցնել… կերցնել.... դա էլ բնավորության գիծ է.. դա էլ մի վատ սովորություն... ինչպես ամեն ինչ ... ինչպես երջանկությունն է բնավորթյուն լինում.... կամ լինում է կամ չէ, այն չես վարժեցնի քեզ... նրա սովորությունն էլ կորցնելն էլ.... էլի ու էլի կորցնելը.... և իրեն կորցրեց.... վազեց խոհանոց.... կիսապատրաստված սալաթի կողքին սուր շեղբը դանակի պսպղում էր ծեգի հետզհետե առույգացող ճաճանչների ներս սպրդող ցոլքերից...: Մահացածը 21 տարեկան էր:
-Սպասի՛ր բայց,- հետ տվեց ժամանակը մի քիչ,- 21-ը իմ ամենասիրելի տարիքն է, 21՝ որ ծաղկում է մարդ, կյանք է տալիս, և ով եմ ես, ո՞՞վվ, որ վերցրել եմ իր 21-ը. Չէ՛, ես չպետք է լինեմ այդպիսին, չպետք է,- ծղրտացին հեղինակների խղճերը միաձայն:
…Գլուխը բռնելով թափվեց աթոռին նրա անարժեք մարմինը,-Չպետք է գոյություն ունենամ, մի՞ի՛ի՜ ծիծաղիր ինձ վրա, դու՛ դրա իրավունքը չունես, դու՛ էլ ինձ պես ստոր ես, կեղծավո՛ր, դու՛ էլ ինձ պես ինքդ քեզ ատում էս,-երկխոսում էր Ոչ մեկի հետ, ոչնչի մեջ, ոչնչացած: Խոսեց այնքան, մինչև դրսում սկսեցին նշմարվել արևի երկչոտ շողիկները, կրկին առավոտ էր: Արթնացավ էլի, նայեց շուրջն ու վախեցավ.
Երա՞զ... Նայեց եղունգներին.. չէ՛ , տեղում էր ամեն ինչ՝ մուգ նռնագույն քսված ներկով փայփլում էր անհամբեր շողերի տակ, ասես՝ մատների ծայրով արևի վարսերն էր շոյում.... մի պահ մոռացավ ամեն ինչ, երազը, դիակը, փոքրիկը, անգամ թակոցը.... մեկ էլ թակո՜ց:
Հարևանուհին էր, ասաց, որ գիշերն անհանգիստ էր աղջկա համար՝ չէ՞ որ ջերմում էր, որոշել էր տեսնել աղջկան, այն էլ դուռը բացող չեղավ,- մտածեց կամ այդպես էլ եղավ հենց, բայց, երբ դուռը բացեց.
-սիրելիս, ինչու ՞ այսքան ուշ...
…գրկեց... գրկեց պինդ… ոչինչ էլ չասեց գրկեց, իսկ ներսում նվում էր՝ դեմքին մի կիսաավեր ժպիտ խառնած՝ ներսում լացում էր,- Ախր սա հենց այն դիակն էր, որ կար երազիս, բայց ոչ նրա համար, որ իսկական չէ, ոչ որ կյանք չկա.... այլ որ կախվել եմ վզից, խեղդամահ է լինում, հավատում ինձ, իսկ ես դեռ իմ դիակն եմ ուզում, իմ հինն ու փտածը, ես հետ եմ նայում իրականում՝ նրան նայելով, փախչել եմ ուզում ամեն գրկելիս.... սպանում եմ նրան...- ինչևէ գրկեց ու սեղմեց՝ ինչպես բարձը , որ ոչ մի կապ չունի երբևէ ոչ մի արցունքի հետ, բայց ավելի շատ է դրանք տեսել, քան լացողը:
Ապա հետ քաշվեց, իսկ դռանը գնացողի պես՝ ավելի մոտ կանգնածը խորը շունչ քաշեց, ծիծաղկոտ հայացքով նայեց սիրելիին, համբուրեց ու բարի լույս մաղթեց նորից՝ նույն այն երազի դիակի համառությամբ, որ օգնում էր մենակ չզգալ, որ լոկ արհեստական ձևավորում էր մի սենյակի, որտեղ երբեք չէր լինի տանտեր, բայց ժպտում էր ինքաբավ հիմարի պես, կրկնում սիրում է.... Իսկ մյուսը, որ կանգնած էր նրա առաջ՝ պատնեշի պես իրարից բաժանող, համբուրեց, որ էլ բառ չլսի,, համբուրեց, որ չլացի , որ չհիշի ոչինչ կամ հիշի ոչինչ... սեղմվեց պատին...շունչները ծանրացավ միաձայն ու միալար...
<<Չէր սիրում, բայց չէր սիրում խենթական սիրով, բայց տեսնում էր նրանում իր երևակայական սերը, այն մեկին, ում մասին մտածել էր միշտ ու ում հավերժ կորցրել էր...>> անբովանդակ արդարացումով՝ մտքերից էլ բարձր լսվեց նրանց համբույրի ձայները: Սեղմեց կուրծքը՝ մատների ծայրերով սրտի արագացող աղմուկը լսելու... սառնություն....դատարկ աղմուկ միալար՝ ժամացույցի պես.... հետ քաշեց ձեռքը վախվորած..... խճճեց մազերում ու հենեց պատին՝ ինչպես որսին վրահաս արծիվ՝ տիրոջ գոռոզ իրավունքով....
Տիրեց աղջկա հոգուն, աչքերը թացացան,- ինչո՞ւ,- որովհետև սիրում եմ, սիրում եմ քեզ, շատ, սիրում եմ,- արցունքների միջից համբույրներ էին շպրտվում այտերին, մազերին, մարմնին: Բարձրացրեց սեղանին... ձեռքերը սեղմեց մարմարե զսերին՝ զսպելու խելագար լացը ու նուրբ համբուրեց պարանոցը, ասես՝ ուշքի էր բերում կամ քնից հանում՝ զգույշ, մեղմ, կամաց,,, կծեց մեկ էլ ...Լսվեց խուլ տնքոց, մազերը սահեցին մեջքով՝ ներքև ՝ դեպի լիալուսին հետևը: Կիսատ բառերը, թլվատ լեզվի հևքին ու շնչին խառնված, մի դիալոգ էր տարբեր լեզվուներով, որ վերծանում չուներ.... բայց հասկանում ե՞ս, նրանք հասկանում էին... Մերկացավ մարմինը ՝ ինչպես փոքրիկը մահճում ու սկսեց շուռումուռ գալ ձեռքերի մեջ՝ ինչպես փոքրիկը օրորոցի ճաղերից բռնած:
Ժպտում էին իրար ամբողջ մարմնով ու խաղում միմյանց հետ. Մե՛րթ ջերմ՝ որպես եկնի կրակ, մե՛րթ էլ սառը՝ ինչպես որ կար ողջը նախընտիր: Ազատ էին ինչպես քամին սարերում, մենակ էին ինչպես ամենքն իրենց հոգում ու, որ չնկատեր աղջկա սառնությունը, պիտի բիրտ խաղաղար, պիտի կոպիտ լիներ.... կապեց ձեռքերը մահճակալից ու սարսափ ֆիլմերի լիալուսնին խոստացված մարդագայլի կատաղությամբ ու ճարպկությամբ՝ պատռտեց մնացած շորերը՝ ձեռքի հետ մի քանի կապտուկ թողնելով ուսերին...
Կարծես դուր էր գալիս աղջկա մարմնական տանջանքները, կարծես հոգեկանը քիչ էին...ու մեռնում էր թռչնակը հաճույքախառն վանդակում, որ վանդակ էր վանդակի մեջ: Ոմանց ուղղակի վանդակ են նետում, բանտում են կողպում, իսկ ոմանք ուղղակի իրենք են վանդակ փնտրում.... դա նրանց ազատությունն է իրենց ազատությունից....ամենքս էլ մի անհեթեթության հանդեպ բարի հավատ ունենք... ամենքս էլ մեր մեջ մի հիմար կրում ենք, որ ձգտում է ինչ որ բանի հավատալ ու մեռնել աչքերը հառած ոչնչի... գոռում էր տնքում, ուզում ազատվել... նկատեց... զգաց.... թուլացրեց ձեռքերը, սկսեց նուրբ սահեցնել ձեռքը ողնաշարի ողերը հաշվելով իջնելով մինչև վերջ, շոյեց անփույթ բմբուլի շոշափելի նրբությամբ...Թռչնակը արտաշնչեց կարծես կյանքն ինքը թուլացրեց կապերը...ու հանձնվեց ինչպես անուժ նավը կհանձնվեր մոլեգնող ու հանկարծ հանդարտվող օվկիանոսին: Ապա ուզեց ինքն էլ մի պահ տեր զգալ... ինչպես ամեն ազատվող բան ձգտում է վրեժ լուծել.... քաշեց ուսերից ու գցեց սավանին... բարձրացավ վրան՝ ճանկերը խրած կոշտ թիկունքին, ասես դեռ գրում էր պատերի վրա: Կենակցում էր դիակի հետ՝ մեկ է, ի՞նչ ցավ պետք է զգա որ... Նորից հիշեց... հիշեց... գոռաց <<բա՛ց թող թևերս… ես ուզում եմ ճախրել>>...
Հիշում էր ամբողջը տղան՝ դրվագ առ դրվակ իրար կապելով, պատժգամբի տակ աղջկա սառչող դիակի մոտ կանգնած.... վերջին բառերն արձագանքում էին դեռ ականջների մեջ << թող թևերս ուզում եմ ճախրել, ուզում եմ ճախրել>>...
դի էնդ

ճախրեցին միասին դեպի մութ լուսաբաց... 


ՀԻՇԵՑՐՈՒ՛ ԻՆՁ


Հիշեցրու՛ ինձ, ո՞րտեղ է սկսվում ու ավարտվում իրականը,
Հիշեցրու՛ ինձ դարը, թվականը, արաջ եմ կամ հետ,
Անցյալի վրայով, ապագային հեգնանքով` թե կա արահետ,
Անկրոն, անհավատ. ո՛չ հիսուս, ո՛չ մուհամեդ,
Ո՛չ խորհուրդ, ո՛չ կարծիք, ո՛չ ճշմարտություն, ո՛չ կեղծիք,
Հիշեցրու՛ ինձ Էլ ո՞րտեղ է իրականը,
 
Որտե՞ղ կավարտվի օրը, ի՞նչ է հերթականը,
Հիշեցրու՛՝ ո՞վ ես, որ քեզ հետ զրուցել ուզեցի,
Որտե՞ղ մեռավ իմ անկեղծությունը, որտե՞ղ կաղեցի,
Որտե՞ղ ենք… Որ անմեղ խաղանք ու ասենք անմեղ ենք..
Ինչի՞ց վախեննանք. ի՞նչ դժողք. Մենք այնտե՛ղ ենք,
Ոչ էն բոլորի մեջ ում սիրում եմ ատել, իրարից չզատել,
Անմե՛ղ չեմ, ուղղակի ամբողջը քեզ եմ տվել, անգամ չնկատել.
Ամբողջը քեզ` սեր, երազ, հավատ էլ. Չգիտեմ՝ քիչ, թե՞ շատ էր,
Լավ, թե՞ վատ էր,
 
Թե պտտվում է երկրագունդը, անշարժացել եմ, բայց ինչպես՞,
Որտե՞ղ է իրականը, ոորտե՞ղ ենք մենք:
Թե երևում է անդունդը, արժանացել ենք, բայց քիչ չէ՞ մեզ,
Ուր է ուղեծի՞րը, Որ անճամփա կարկամենք.
Կանգնել ենք մեջքով, բայց քայլում ենք հետ,
 
Ո՞նց կհեռանանք այսպես,
<<Ես ու դու>>-ի բաժանված թեպետ
Ո՞նց կմոռանանք Մենք Մեզ,
Ինչի՞ց էի գրում, Որտե՞ղ ավարտեմ,
Որտե՞ղ է իրականը, Ո՞նց նկատեմ,
Հիշեցրու՛ ինձ,
Ես հեռու եմ ինձանից…
Քեզ մոտ՝ մեր չքնաղ դժողքում,
Ուր սերը մեր կաթսայի կրակն է մորմոքում,
Ու այրվում ենք պատժված ինքնակամ,
Հիշեցրու

՜Արծաթներ՜


Թե հայացքիդ մի շշուկ այս կրակը հանգցներ,
Որ պարում է ծնկներիս, ինձ էլ հուր է հագցրել,
Արծաթազօծ մաշկից կոպերիս ամեն թարթին
Փայլ է թափվում մի երեսուն արծաթի։

Թե արցունքիդ փոքր շիթ շպրտվեր
Կրակն այս խենթուհու,
Գուցե քամու պես խրտնած, անհրավեր
Ծառերի միջով հասնեի քեզ գրկելու․․․
Թե ձայնիդ մի երանգ՝ ա՜խ չկա,
Ընդհատեր հևոցն էս աղջկա․․․
Թե զանգդ չլռեր․․․ Թեկուզ լռությանդ մի կտորտանք
Ծածկեր մեջքս, որ ննջեմ,
Որ լուռ լիներ, չինչանար բայց լիներ,
Որ ինքս ինձ հնչեմ նրա չհնչածում,
Ոչ թե ցածում փնտրեմ վերևներս,
Թե անտառ էինք․ ոչ թե հաշվեմ տերևներս․․․
(Էն սկզբներում՝ մինչ կարգը, Հանցագործ էր նա,
Ով իրեն զգում էր այդպիսին,
Իսկ այժմ, գուցե, ամեն ինչ հակառակ է․․․)

Իսկ դու՞

Թույլ ծիածանը դունչը առվակում
Ու արձանը գույններն էր թվարկում,
Արևը շոյում էր գլուխը երփներանգ հորթան`
Դուրս կանչելով մի ժպիտ պատշգամբից իմ տան...

Իսկ քաղաքը աղմկոտ ինչպես ցեխաջուր ձնհալից պոկված
Լցվեց իմ ականջից մինչև նյարդերս հոգնած,
Ես խլացած, ասես սովորած աղմուկին անվերջ
Ինչպես մի օր ժպիտս չկորցնել էի սովորել ձեր մեջ...

Միայն մի անմիտ չղջիկ այսուանդին շպրտվող քամուց,
Հիշեցրեց որ գիշեր է, գիշեր վաղուց...
Մինչ նա փաստեր կհավաքեր որ մակագրեմ,
Թե այդ ողջը չկա, գուցե ես էլ չկամ,
Հիշեցի քեզ ու որ այդ ողջը քո չլինելն է, որ կա...

Գիտես ինչու՞ է գիշերն անգույն այդքան,
Որ վրձնես ինքդ մի պատկեր դյութական...
Աստված չի մեռել ու ոչ էլ ապրում է,
Աստված հենց դու ես, երբ արարում ես,
Երբ չորսդին փոս ու ճահիճ, խոզ ու դահիճ, իսկ դու ժպտում ես...
իսկ դու ժպտում ե՞ս,
Իսկ դու ժխտում ե՞ս,
Որ դա լավագույնն է, որ կարող ես անել...

ԲՎԵՐ ԻՆՁ ՆՎԵՐ / 2

Աննկատ կածանը, ձայնդ ականջներիս մեջ, ձայնը,
Բայցերն ու սակայնը, այնքա՜նը, ինչպեսն ու ինչուն,
Անկյունում ծվարած կամ նկարված թռչուն, որ թևում է թաքուն,
Բայց անշարժ է, այդ ես եմ, Նույն բուն՝ անքուն ու ոչ էլ արթուն, ու քաղաքն անգույն,
Ձայն ու ձյուն, ցերեկվա մեռած լապտեր ու սյուն,
Երեկվա տաք լույսը այսօր ինչպես թույն
Աչքերիս մեջ, ինչպես լավա, հրաբուխ… հեռու երդիկներ ու ծուխ,
Հեռու ե՞մ… չէ մոտ եմ… այդ եմ ես որ մոտ է, իսկ սա ուրիշ է, ես չեմ չէ՛,
Ես այդտեղ եմ, քեզ մոտ, իմ սրտամոտ,
Դա է ինձ հարազատ, այս արձանն ու բուն են խորթ,
Այս արձանի մոտ ես չէ, ագռավ է սազում,
Հիմա ինչ որ տեղ իր տեղից դժգոհ իմ տեղում ագռավ է հազում,
Այս կածանն ու սյունն են խորթ,
Դու որտե՞ղ ես քեզ գտել,
Դու որտե՞ղ ես նկարված,
Դու ի՞նչ կտավ ես մտել,
Որ անշարժ ես, թևատարած,
Աղմկո՛տս, այդ էլ օտար է քեզ,
Ոչ այլ ինչ, քան կրկես,
Սիրո ապացույցը սիրո ավելցուկն է,
Այն ցավն ու անձուկն է,
Որ քերծում է, որ չմոռացվի,
Մենքի մեջ սահմանի ինձ ու քեզ,
Վնասազերծում է ինքն իրեն, որ չհեռացվի,
Թարախագնդի պես…
Այն վախը, որ քաշում է ձեռքը, ամուր սեղմած ափում այն քորը որ գրկել է տենչում,
բայց վախենում է որ կթողնի նորից, ապա կուչ գալիս քորից, սեղմվում, մեխվում, փակվում, դեպի ներս շրջվում,
Ասում են՝ ապուրից վառվողը հացին էլ է փչում,
Միթե այդ վախը չէ, որ գրկել է տենչում,
Բայց ամփոփում է ողջը վերջում,
Թե բարով մնաս,
Բարով մնա՞մ,
Այդպես տարով մնամ,
Զոռո՞վ բարով մնամ,
Այս ես չեմ,
Այդ եմ ես,
Որ քեզ հետ կմնա,
էս որ ես չեմ, ոնց վերցնեմ, ու՞ր գնամ,
Որ չտնքամ, ես այստեղ չկամ,
Կածանն է արձանը ու բուն ագռավի տեղ,
Եսանման մի բան՝ երեկվա մուրացկան բարի պառավի տեղ:

ԻՄԸ

Ոչ ոք չգիտեր թե ինչ եմ կառուցում, բայց բոլորն ունեին գործիքներն ու համոզմունքը որ հենց այդպես եմ կառուցելու,
Այն ինչ կարող էի կառուցել, տեսնում էի միայն ավիրումը
Այն ինչ մնում էր ինձ՝ հենց իրենց նվիրումը
Ու իմ՝ մեղավորիս, պարտքը անընդհատ վերադարձնելու,
Վերադարձնելու այն, ինչ պետք չէր ու չէի խնդրել,
Ես անգամ նրանց տվածի մեջ չէի ընտրել,
Որովհետև մեկն էր ու միակը,
Նրանց կամքով իմ կառուցածի վերևում ես օր օրի տեսնում էի միայն իմ անձնազոհ դիակը,
Նրանք՝ մարդիկ, ինձ տալիս էին քառակուսիներ՝ ընդգծված անչափ, անչափ խիստ՝
Իսկ ես պիտի այդտեղ տեղավորեի էությունս՝ մի հիպերխորանարդ՝ բազմանկյուն ու բազմանիստ,
Ու մի զարմանք ունեին չհիմնավորված՝ երբ ոտքերս դուրս էր մնում հայրենասիրությունից
Իսկ ձեռքիս ու լեզվիս ոչ մի գաղափար չկար, իրենց պատկերացրած մարդասիրությունից,
Որ ընդամենը շղթայված գայլի տեսք ունի խեղճ,
Որի ոռնոցը հնչում է չափազանց չափազանց անկիրթ, բայց պերճ
Եվ որ կարևորն է՝ անսահման, անվերջ…
Նրանք չգիտեին, թե ուր եմ գնում, բայց գիտեին թե որ ճամփով է պետք գնալ առանց որևէ ծուղակի,
Հերթական բարի մարդիկ, մեր բարիները, ում ճակատներին չես կարող թքել ուղղակի,
Ում չես կարող մորթել ու չար լինել ուզածիդ չափ,
Ինձ առաքինության դեղատոմս բերեք շտապ՝
Մի մի պատառ աստվածաշնչից.
Ես ավելի շուտ կյանքը կճանաչեի շների հաչից,
Քանզի դրա մեջ ավելի մեծ ձգտում կա առ կյանք,
Թող այստեղ և այսուհետ ընկալվեմ քեզ իբրև տականք,
Բայց թքած քեզ վրա, մա՛րդ, այս ճշմարտությունը միայն ու միայն իմն է,
Այս ինձ հարազատ՝ իմ անսանձ հոգու խռովքն ու հիմն է…

Ա՜՜՜խ ու ծիծաղ

Գտա՛, Գտա՜… Գոռացի… Կուրացա փայլ-փոշուց, չնկատեցի,
Շրջվեցի ու մութ-մենակ լուսարձակների տակ շրջադարձի…
Որտե՞ղ թողեցի… Խելագար վազեցի… էլի նորից, կրկին էլի.
Ու ծառեր… էլի ծառեր… ևս մի քանիսը ու կհասնե՛նք հիմա, հանգի՛ստ,
Շներ մարդիկ ոստիկան դիմապակի տառեր ցուցափեղկի՝ անիմաստ խիստ,
Խլացի՛ր… կուրացի՛ր…անցի՜ր մտացիր…
Երբ տեսնում ես աղմուկը ու լսում մայրամուտը…
Նորից գտա՛, գտա՜… լռեցի…
Գնա՜ց, Քնա՛ծ, մոռացի՛ր…
Ճանապարհ լայն ու երկա՜ր,
Որտե՞ղ, դեպի ու՞ր, ու՞մ համար …
Քո՞, ուրեմն խոստացի՛ր…
Ես առաջինն եմ գնում, դե՛ մոռացի՜ր...